ԿարևորՀասարակություն

Վերին Կարմիրաղբյուրում ասֆալտապատ ճանապարհ ունենալուց հետո ամեն ինչ անելու են‚ որ այն երկար ծառայի

ՀՀ  Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղական համայնքում շարունակվում են 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվում է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանի տեղեկացմամբ՝ այս պահին շինարարի կողմից իրականացվում են հողային աշխատանքներ‚ վաքերի տեղադրում։ Կհիմնանորոգվի ջրահեռացման համակարգը‚ կտեղադրվեն ասֆալտբետոնե ծածկ‚ անվտանգության տարրեր։

Մինչ հիմնանորոգումը ճանապարհը գրունտային էր‚ խճապատ. ասֆալտապատ ճանապարհ գյուղը չի ունեցել։ Ըստ Կամո Չոբանյանի ՝ բնակիչներն ուրախ են‚ որ իրենց երեխաներին վերջապես բարեկարգ մայթերով են դպրոց ուղարկելու։ Նշում է‚ որ հիմնանորոգումից հետո գյուղատնտեսական տեխնիկան տեղափոխվելու է համապատասխան վայր‚ որպեսզի երթևեկեն ոչ թե վերանորոգված‚ այլ դաշտամիջյան ճանապարհներով։

Ինչ վերաբերում է հիմնանորոգումից հետո ճանապարհի հետագա խնամքին‚ ապա պարոն Չոբանյանն ընդգծում է‚ որ իրենք միշտ խնամքով են վերաբերվել ճանապարհներին‚ հատկապես ասֆալտապատ ճանապարհ ունենալուց հետո ամեն ինչ անելու են‚ որպեսզի այն երկար ծառայի իրենց։

https://www.facebook.com/armroad.am/posts/3265642996886705

Կարդացեք նաև

Back to top button