ԿարևորՀասարակություն

Տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ պակասեցվել է ապօրինի կրպակների ապամոնտաժումը. Արամ Դանիելյան

Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցվել է ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

«Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են:Նկարում Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված երկու բետոնացված տաղավարներն են՝ յուրաքանչյուրը մոտ 20քմ զբաղեցրած մակերեսով: Գազոները կվերականգնվեն, մայթին էլ կտեղադրվեն նստարաններ», — գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:

https://www.facebook.com/aram.danielyan.14/posts/3661884233904769

Կարդացեք նաև

Back to top button