Քաղաքական

Հայաստանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Եվրոպացի դիվանագետը  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկել է  տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քայլերին։

Back to top button