
Սեպտեմբերի 20-ին Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսարանի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Տաճարում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր Սուրբ եւ Անմահ պատարագ, որից հետո Վանքի տարածքում գտնվող հուշակոթողի առջև տեղի է ունեցել Հանրապետական Մաղթանք։
Ս. Պատարագին ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյան, դեսպանատան աշխատակազմը, ինչպես նաև Ազգային Կեդրոնական Վարչության անդամներ, պատկան մարմինների ներկայացուցիչներ ու հավատացյալ ժողովուրդ։
Պատարագի ավարտին, Նորին Սրբությունը Հայրապետական թափորով ուղևորվեl 1 եկեղեցու տարածքում 2018 թվականին կառուցված անկախության հուշակոթողի մոտ, ուր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վերանկախացման 29-ամյակի առիթով Հանրապետական Մաղթանք եւ Եռագույն դրոշի օրհնություն՝ Վեհափառ Հայրապետի ձեռամբ ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության բոլոր թեմերում ևս Հանրապետական Մաղթանք է տեղի ունեցել։




