ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, ապաքինվել է 29 մարդ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով, ապաքինվել է ևս 29 մարդ։ Արձանագրվել է մահվան 6 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 1633 թեստավորում, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 287։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47552 է,  առողջացածներինը՝ 42637, մահվան դեպքերինը՝ 936, փաստացի բուժվողներինը՝ 3692: Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 265241 թեստ:

Կարդացեք նաև

Back to top button