ԿարևորՀասարակություն

Օղակաձև զբոսայգում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցվող տաղավար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները կանխել են հերթական ապօրինի կառուցապատումը:

«Խոսքը մայրաքաղաքի օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, համայնքային հողի վրա կառուցված մետաղական կրպակի մասին է, որը ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է: Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի համալիր բարեկարգման համայնքային ծրագրի համատեքստում կբարեկարգվի և կկանաչապատվի նաև այս տարածքը»,– գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3355507344543836&id=100002538090816

Կարդացեք նաև

Back to top button