ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը

Նստաշրջանի օրակարգում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։

Այսօր Ժամը 11:10-11:40 տեղի կունենա ՍԴ դատավորի թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն երեկ հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցի:

Կարդացեք նաև

Back to top button