ԿարևորՄշակույթ

Ստեղծվել է ժողովրդական նոր նվագարան՝ բաս քանոն

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայաստանում ստեղծվել է ժողովրդական նոր գործիք` բաս քանոն: Գաղափարի հեղինակը կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն է, նորաստեղծ գործիքի հեղինակը Ալբերտ Զաքարյանն է։
Հայկական ժողովրդական այս նոր գործիք, որն արդեն գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում։
Բաս քանոնով համալրվելու դեպքում ժողովրդական նվագախմբերի հանդեպ հետաքրքրությունն անպայման կմեծանա, ասում  է Արա Գևորգյանը։
Նրա համոզմամբ՝ արտերկրում ևս բազամաթիվ նվագախմբեր մեծ ուրախությամբ կօգտագոծեն մեր ազգային գործիքը: Մշակույթի նախարարի հետ զրույցում Արա Գևորգյանը երեկ քննարկել է բաս քանոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակությային ժառանգության ցանկում գրանցելու խնդիրը` հետագայում հարևանների հետ անիմաստ վեճերից խուսափելու համար։

Back to top button