ԿարևորՀասարակություն

Երիտասարդները մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը

Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է շրջական միջավայրի նախարար Ռոմանոս պետրոսյանը:

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին»,- գրել է նախարարը:

Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես ըստ նրա, այն կարևոր է հատկապես բնապահպանական, սոցիալ-քաղաքական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:

Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, հասկապես երիտասարդական նախաձեռնություններին, օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի խնամված շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/932357587275058

Կարդացեք նաև

Back to top button