
«Աեպտեմբերի կեսերից գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան»,- այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն, և եթե բացասական են պատասխանները, այդ պատասխանով կարող են կարանտինի չանցնել»,-ասել է վարչապետը:




