«Վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում օրական կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր են գրանցվում։ Սա ընդհանուր առմամբ բարելավում է»,- կառավարության նիստի սկզբում ասել է ՀՀ վարչապետը։
«Ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է։ Այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ բուժման մեջ գտնվող քաղաքացիներ։ Մենք 7-8 տոկոսի շրջանակում ենք, իսկ վերջին օրերին՝ 5-6 տոկոսի, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից։ Դրա պատճառը նաև այն է, որ կա պարտադիր պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է նաև դիմակներ կրեն։
«Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք վերադարձ համաճարակային ճգնաժամի։ Կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես։ Մենք մոնիթորինգ կանենք իրավիճակը։ Եթե այս միտումը շարունակվի, որոշում կընդունենք, որպեսզի մեր երեխաները օր առաջ լիաթոք շնչեն»,- ասել է Փաշինյանը։




