
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ ամիս գալ Երևան ու միանալ թիմին, Էստոնիայի ընտրանու դեմ այսօր կայանալիք Հայաստան-Էստոնիա հանդիպմանն ընդառաջ հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
«Դատելով նրա հետ ունեցած զրույցից կարող եմ ասել, որ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է գալ Երևան ու նվիրումով խաղալ հավաքականի և երկրի համար», – նշել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն:




