ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրն է. ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ վարչապետը

Հայաստանում սեպտեմբերի 4-ին նշում են Փրկարարների օրը: Սեպտեմբերի 4-ը Փրկարարների օր է հայտարարվել Կառավարության՝ 2008 թ. որոշումով:

Մասնագիտական տոնի կապակցությամբ ԱԻՆ-ի աշխատալիցներին է շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար եւ մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2740527139600997

Կարդացեք նաև

Back to top button