ԿարևորՀասարակություն

Ապամոնտաժվում են օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների համատեղ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը:

«Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց`վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար:

Մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,- ասվում է Կենտրոն վարչական շրջանի տարածած հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/kentronofficial/posts/3461819113863137

Կարդացեք նաև

Back to top button