ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։

Օրակարգում ընդգրկված են Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Կառավարությունը նախատեսել է սեպտեմբերից չերկարաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:

Կարդացեք նաև

Back to top button