ԿարևորՀասարակություն

Միացի՛ր քաղաքի տոնին

Գյումրու համայնքապետարանը սեպտեմբերի 5-ին, երեկոյան 8-ին բոլորին հրավիրում է միանալու «Գյումրու օր» տոնակատարության առցանց համերգին:

«Համավարակը, ցավոք, հնարավորություն չտվեց ինչպես ամեն տարի բացել քաղաքի դռները ու բոլորին կանչել․․․կանչել քաղաքի գրկում միմյանց շնորհավորելու, տոնական տրամադրությամբ փոխանակվելու եւ մեկ բարի խոսքով աշխարհն ավելի բարի դարձնելու համար․․․Գյումրու օր 2020-ի տոնական համերգի միջոցով մենք կփորձենք էկրանից այն կողմ մեզ հետեւողներին փոխացնել Գյումրու մեղեդին, կոլորիտն ու այս տարվա քաղաքի օրվա թիվ մեկ ուղերձը․ աշխարհում բոլոր դժվարություններն անցողիկ են, ամեն բան հաղթահարելի է։

Վկան՝ վերհառնող Գյումրին։ Վկան՝ օր օրի շենացող, կառուցվող քաղաքը, որովհետեւ այստեղ հավատում են՝ սերն ամենազոր է եւ ամեն փորձություն հնարավոր է հաղթել սիրով»,- նշված է համայնքապետարանի տարածած հողորդագրությունում:

Տոնական համերգը կհեռարձակվի մարզային Ցայգ հեռուստաընկերության եթերում, ինչպես նաեւ Գյումրու համայնքապետարանի, Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

https://www.facebook.com/GyumriCulture/posts/613265049390739

Կարդացեք նաև

Back to top button