ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 197 նոր դեպք, ապաքինվել է 275 մարդ

Սեպտեմբերի 2-ին կատարվել է 2 460 թեստ, հաստատվել է 197 նոր դեպք, առողջացել են 275-ը, 3 մահվան դեպք է արձանագրվել: Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սեպտեմբերի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 44 075
Բուժվողներ՝ 4 291
Առողջացածներ՝ 38 631
Մահվան ելքեր՝ 884
Ընդհանուր թեստեր՝ 209 389:

Կարդացեք նաև

Back to top button