ԿարևորՀասարակություն

Ռուսաստանից Հայաստան նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը։ 

  • Մոսկվա-Երևան – 06.09.2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 02:20-ին) 
  • Մոսկվա – Երևան – 07.09․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) 
  • Մոսկվա – Գյումրի -08.09. 2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) 
  • Մոսկվա – Երևան – 09.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) 
  • Մոսկվա – Երևան – 10.09․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին) 
  • Մոսկվա – Գյումրի – 11.09․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)

 Չվերթերի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխատանքային ժամերը՝ 10։00-21։00-ը), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։ 

Դեսպանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում են հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Կարդացեք նաև

Back to top button