Արքայազն Չարլզը՝ Երեւանում


Առաջին անգամ Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտնաիքի անդամը՝ Արքայազն Չարլզը։ Նա նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրն է։
Միացյալ Թագավորության թագաժառանգը երեկոյան այցելել Մատենադարան։ Մուտքի մոտ մինչեւ արքայազն Չարլզի ժամանելը բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ բնապահպաններ։ Մեծ Բրիտանիայի գահաժառանգը հայտնի է իր բնապահպանական գործունեությամբ եւ ակտիվիստները Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվզի միջոցով փոխանցել են իրենց նամակը։
«Երեւան իմ սեր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական երեք շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն: Հիմնադրամը նաեւ «Ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն: «Երևան, իմ սերը» նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի: