Հասարակություն

Տրանսպոտային որոշ միջոցների գործունեությունը ժամանակավոր կասեցվել է

Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված  խախտումներով պայմանավորված` կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպոտային որոշ միջոցների գործունեությունը ժամանակավոր կասեցվել է: Դրանք պարբերաբար երթևեկել են գերբեռնված:

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել են շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի  Կենտրոն և այլ վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կարդացեք նաև

Back to top button