ԿարևորՀասարակություն

Մեզ անհրաժեշտ է նոր մտածելակերպ. ՀՀ նախագահի հոդվածը՝ Financial Times-ում

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն իր շաբաթօրյա համարում Life խորագրի ներքո հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտքերն իր առօրյայի, գիտական, դիվանագիտական գործունեության, փոփոխվող աշխարհի, կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Այս խորագրի ներքո պարբերականը սովորաբար ներկայացնում է հայտնի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործիչների մտորումներն ու առօրյան:

Համաշխարհային մեդիադաշտում և միջազգային քաղաքական ու տնտեսական շրջանակներում մեծ կշիռ ունեցող այդ լրատվամիջոցում նման հոդվածով հանդես գալու առաջարկությամբ ամիսներ առաջ նախագահ Սարգսյանին էր դիմել Financial Times-ի խմբագիր Ալեք Ռասըլը։ Հունիսին հոդվածը ներկայացվել է պարբերականի խմբագրությանը, հրապարակվել օգոստոսի 29-ի համարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

https://www.facebook.com/Armpresident/posts/640192193296721

Կարդացեք նաև

Back to top button