ԿարևորՀասարակություն

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը հիմնանորոգվում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանն այցելել են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների առաջընթացին։

Լոտ-1-ում‚ որն ընդգրկում է Թումանյան-«Սանահին» կայարան հատվածը‚ շինաշխատանքների տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի ներկայացուցիչները տեղեկացրել են‚ որ հողային աշխատանքներն այդտեղ գրեթե ավարտվել են‚ իրականացվում է մոտ 700 մ հենապատի կառուցում։ Ճանապարհի մի հատվածը պատրաստ է պատվածքի կառուցման. կապալառու կազմակերպությունը սպասում է տեխհսկողի կողմից ճանապարհի հիմքի համար օգտագործվող նյութերի հաստատմանը‚ որպեսզի իրականացնեն հիմքի տեղադրում։ Քննարկվել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման համար առաջարկվող լուծումները։

Լոտ-2-ում՝ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում‚ նույնպես կառուցվում են հենապատեր‚ իրականացվում են ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ‚ Ալավերդու «Էնգելս» թաղամասում ուղղվում է ավազակոպճային ենթահիմքը‚ որին կհետևի հիմքի տեղադրումն ու ասֆալտապատումը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը հավաստիացրել է‚ որ փոշու քանակը վերահսկելու նպատակով կատարում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակն ու ջրցանման հաճախությունը։ ? Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում ճանապարհի քաղաքային հատվածի արտաքին լուսավորության խնդիրը ներառելու հնարավորության‚ հանրային տրանսպորտի համար կանգառներ տեղակայելու հարցերին։

Լոտ-3-ի՝ Այրումից դեպի Բագրատաշեն հատվածում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։

Նախարարի տեղակալը շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է նաև նախագծային փոփոխությունների հետևանքով առաջացող լրացուցիչ օտարումների‚ շինարարության ժամկետների հետ կապված և այլ հարցեր։ Նա նաև առկա թերությունների վերացման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տ

Կարդացեք նաև

Back to top button