
ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում փետրվարի 3-ից առ օգոստոսի 27-ը կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 151 806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:
Ամբողջական բացվածքը՝ ստորև.
| ՀՎԿԱԿ (Երևան, Լոռի, Շիրակ, Սյունիք, ներառյալ ՊՆ) | 136777 |
| ՊՐՈՄ-ՏԵՍՏ ՍՊԸ | 18058 |
| Նատալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն | 13007 |
| Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ | 12842 |
| Էկոսենս ՍՊԸ | 8768 |
| Գիսանե ՍՊԸ | 7000 |
| ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ | 2187 |
| Նորմեդ ՍՊԸ | 1550 |
| Սիրմեդ ՍՊԸ | 205 |
| Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն ՍՊԸ | 68 |
| Ա.Բ.Մեդ ՍՊԸ | 45 |
| Ընդհանուր | 200507 |




