ԿարևորՀասարակություն

Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը կշնորհվի

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի:Սիրով և հպարտությամբ կհաստատեմ», — գրել է ֆեյսբուքի իր էջում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/590103515020359

Կարդացեք նաև

Back to top button