Ի՞նչ գիտեն մեր համաքաղաքացիները անկախ Հայաստանի խորհրդանիշերի մասին


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Յուրաքանչյուր երկրի պատմության մեջ իրենց ուրույն նշանակությունն ունեն պետական խորհրդանիշերը` դրոշը, զինանշանն ու օրհներգը: Հայ ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում 1918 թվականի մայիսի այս օրը ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետությունն ուներ իր խորհրդանիշերը, որոնք երրրոդ հանրապետության հռչակումից հետո դարձան նաև այս հանրչապետության խորհրդանիշերը: Ի՞նչ գիտեն մեր համաքաղաքացիները անկախ Հայաստանի խորհրդանիշերի մասին:
Հայ ժողովդրի հերոսական մաքառումների արդյունքում 1918թ այս օրը ծնվեց Հայաստանի հանրապետությունը: Կարճ ժամանակամիջոցում Հայաստանը դարձավ կազմակերպված պետություն՝ իրեն բնորոշ գրեթե բոլոր հատկանիշներով՝ իշխանության մարմիններ, տնտեսական-քաղաքական համակարգ , ազգային բանակ, դիվանագիտական կապեր ու նաև պետական խորհրդանիշեր՝ դրոշ, զինանշան և օրհներգ:
Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշերի գոյությունն ինքնանպաըակ չէ, դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն: Մինչև վերջին տարիները Խորհրդանիշերից հիմնի հետ կապված կարծիքների բախումներ էին տեղի ունենում: Մի մասն ասում է, որ այն Իտալացի աղջկա երգ է, ինչու պետք է հայերի հիմնը լիներ,մինչդեռ պատմաբան Հայկ Հակոբյանի փոխանցմամբ
«Մեր հայրենիքը երգել են Վանի հերոսամարտում մեր ազատամարտիկները, երբ Վանը պաշտպանում էին թուրքական զորքերից: Այս առումով պետք է ավելի աչալուրջ և հետևողական լինել, պահել, պահպանել մեր հիմնը, որովհետև այն իրոք հերոսական պատմություն ունի, ոգեշնչել է մեր մարտիկնեին, ովքեր կռվել են անկախ Հայաստանի պետականության համար»:
Գիտականներն աշխարհի զինանշանները պայմանականորեն երկու խմբի են բաժանում՝ հարձակվողական և պաշտպանողական:
«Մեր դեպքում թուրը կագնեցված է վերևից ներքև, նշանակում է, որ պաշտպանողական է, մեր զինանշանը համապարփակ ներկայացումն է հայոց պատմության: Այն պաշտպանում է մեր ժողովրդին»:
Որքանո՞վ են մեր հայրնակիցները տիրապետում պետական խորհրդանիշերին վերաբերող տեղեկատվությանը: Գիտեն արդյո՞ք ինչ են խորհրդանշում եռագույնի երեք գույները, ի՞նչ է պատկերված հայկական զինանշանի վրա կամ հիշում են արդյո՞ք օրհներգից մի հատված:
Հայաստանի անկախ պետականության խորհրդանիշերը ամենաշատը վաճառվում են բոլորիս քաջ ծանոթ Վերնիսաժում, ավելին այնտեղ նաև խորհրդանիշեր կրող հագուստներով քաղաքացիների էլ կարելի է հանդիպել:
Հարցումների ժամանակ պարզ դարձավ, կանայք, ի տարեբրություն տղամարդկանց, ավելի շատ են տեղեկացված՝ ինչ են խորհրդանշում եռագույնի երեք գույները, ինչ է պատկերված հայկական զինանշանի վրա, նրանցից ոմանք նույնիսկ օրհնեգրից մի քանի տող հիշեցին: Հավելենք, որ 1991թ հռչակված Հայաստանի երրորդ հանարպետությունը ժառանգեց և ընդունեց առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշերը: