
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։
«Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կվերադառնան, իսկ որոնք բնակարանից զրկվել են, նրանց կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում»,- գրել է նա։




