ԿարևորՀասարակություն

Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով՝ ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում, և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2867936733308101

Կարդացեք նաև

Back to top button