ԿարևորՄշակույթ

Հերթեր՝ «Դալի, Պիկասո» ցուցադրությունը տեսնելու համար

«Դալի, Պիկասո» ցուցադրությունը տեսնելու համար Հայաստանի ազգային պատկերասրահի մոտ հերթ է գոյացել:

Ազգային պատկերասրահում ցուցադրությունը վերաբացվել է օգոստոսի 20-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը՝ ներառյալ: Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը սահմանվել են 11:00 — 20:30:

Լուսանկարը Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Կարդացեք նաև

Back to top button