ԿարևորՀասարակություն

Իմ սեր Գյումրի. «Գյումրու օր -2020»-ը՝ առցանց

Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, համավարակի սահմանափակումներով պայմանավորված, կանցկացվի կանցկացվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով։ Այս մասին տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից։

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը․․․Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում․․․»,-գրում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ֆեյսբուքյան էջը՝ առաջարկելով սեպտեմբերի-5-ին միանալ քաղաքի տոնին, հետևել Գյումրու համայնքապետարան-ի ֆեյսբուքյան էջին, տարածել տոնական օրվա նյութերը, պատմություններ գրել Գյումրու մասին, օգտագործել #Իմ_Սեր_Գյումրի, #Գյումրու_օր_2020#Gyumriday2020 hեշթեգերը:

https://www.facebook.com/GyumriCulture/posts/603259313724646
https://www.facebook.com/GyumriCulture/posts/602514937132417

Կարդացեք նաև

Back to top button