ԿարևորՀասարակություն

Չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն. Սերժ Սարգսյան

Ո՛չ, մենք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն:Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիում:

«Հայտարարությունները, որ իբր իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, հնչեցվել են մարդկանց կողմից, որոնք հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում նաև հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին, կամ եթե ունեցել են, ապա լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ»,- նշել է նա: 

Իսկ ինչո՞ւ չեն իմացել: Սերժ Սարգսյանը նկատելով, որ աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն, ասել է, որ ունեցել են միայն  նախնական տեղեկություն.

«Արդեն ամսի 1-ին, օրվա երկրորդ կեսին ունեցել ենք տեղեկություն, որ ադրբեջանական կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն: Տեղեկությունն այդպիսի բնույթի է եղել: Ենթադրվող հատվածներում, իhարկե կատարվել է համապատասխան աշխատանք»:

Կարդացեք նաև

Back to top button