
BBC-ի HARDTalk-ին տված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի աննախադեպ արձագանքներից հետո, հաղորդավար Ստեֆան Սակուրը Թվիթերի իր էջում գրել է, որ ակնկալում է հարցազրույց Ադրբեջանի նախագահի հետ:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարցազրույցի արձագանքն արտառոց է եղել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմի տեսակետն էլ պետք է լսի: Այսպիսով, ինչպե՞ս է հարցին նայում նախագահ Ալիևը: Կամ Բաքվի որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա»,- գրել է Սակուրը:
Անցյալ շաբաթ հեռարձակված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ղարաբաղյան հակամարտության մասին, անդրադարձել էր Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակին, խոսել ժողովրդավարական բարեփոխումների, սահմանադրական փոփոխությունների, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին և այլն:




