
Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նա ծանոթանում է Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին:
Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը 18մլն ՀՀ դրամ է, որից կառավարությունը տրամադրել է նախագծային արժեքի 65%-ը, իսկ համայնքը` 35%-ը:
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերի վերջին:




