
Վայրի բնության և և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահների տարածքում հայտնաբերվել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։ Հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։
Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։




