
Դուբայի օդանավակայանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իշխանություններին կօգնեն կինոլոգները: Travel and Leisure-ը գրում է, որ կորոնավիրուսով վարակվածներին քրտինքի հոտով հայտնաբերելու ճշգրտությունը կազմում է 92 տոկոս, և շներն իրենց սուր հոտառությամբ կօգնեն այդ գործընթացին:
Վարակը կրող ուղևորներին հայտնաբերելու համար շներն անցնում են երկարատև նախապատրաստման փուլ, որին մասնակցում են հատուկ լաբորատորիաներ՝ իրենց սարքավորումներով:
Դուբայի օդանավակայանը առաջինն է, որ որոշել է շներին ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Աշխատանքը կիրականացվի հեռավար՝ առանց մարդկանց հետ անմիջական շփման:
Զբոսաշրջիկների համար Դուբայի օդանավակայանը բացվել է հուլիսին: Ժամանողներից պահանջվում է ունենալ COVID-19- ի համար բացասական թեստային արդյունք, որը ձեռք է բերվել ուղևորությունից ոչ շուտ, քան 96 ժամ առաջ:




