ԿարևորՀասարակություն

Հայաստանից Ռուսաստան է մեկնել ևս 183 քաղաքացի

«Արմենիա» ավիաընկերության չվերթով Երևանից Ռուսաստան են մեկնել ևս 183 քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում այսօր`օգոստոսի 15–ին, իրականացվել է երկու չարտերային չվերթ` Երևան-Միներալնիե Վոդի և Երևան-Եկատերինբուրգ ուղղություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 4885 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։

https://www.facebook.com/embassyru.am/posts/3546949885349023

Կարդացեք նաև

Back to top button