ԿարևորՀասարակություն

Սևանը մեզ է սպասում․ էկո-արշավ՝ օգօստոսի 16-ին

«ԷԿՈ ԱՂԲ» ՀԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 16-ին տեղի է ունենալու «Սևանը մեզ է սպասում» էկո-արշավ։ «ԷԿՈ ԱՂԲ»-ի թիմը 70 երիասարդ կամավորների հետ կուղևորվեն Մարտունի՝ Սևանի ափերի աղբը մաքրելու նպատակով։

Էկո-արշավի ընթացքում կկազմակերպվի Սևանի ափամերձ տարածքի հավաք և թափոնների առանձնացում՝ վերամշակման ուղղարկելու նպատակով, այնուհետև դասախոսություն Սևանի հիմնախնդիրների մասին։

Էկո-գիտա-մշակույթային արշավի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել դեպի Սևանի հիմնախնդիրը, իրազեկել տեղացիներին լճի մաքրության կարևորության մասին, ինչպես նաև բարձրաձայնել լճի ներկայիս հրատապ խնդիրների լուծմանը նպաստող քայլերը՝ կոչ անելով մարդկանց Սևան գնալ ոչ միայն հանգստանալու, այլ նաև այն մաքուր պահելու համար։

«ԷԿՈ ԱՂԲ» ՀԿ-ն զբաղվում է թափոնների հավքագրմամբ ու տեսակավորմամբ՝ միտում ուենանլով սովորեցնել և դարձնել տեսակավորումը համապետական: Հավաքագրվում է թուղթ, պլաստիկ, պոլէթիլեն ու ապակի ամեն ամիս իրականացնելով «Թուղթը աղբ չէ», «Պլաստիկը աղբ չէ»,  «Ապակին աղբ չէ» ակցիանենրը:

Կարդացեք նաև

Back to top button