
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՝ կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ:
Անդրադարձ է կատարվել հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման հարցին։ Ռուսական կողմն ըդգծել է տարածաշրջանում լարվածություն թույլ չտալու կարևորությունը։




