ԿարևորՄիջազգային

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածուն լքել է երկիրը

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տխանովսկայան գտնվում է Լիտվայում: Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկևիչիուսը:

«Սվետլանա Տիխանովսկայան անվտանգ է: Նա գտնվում է Լիտվայում», — այսօր Թվիթերի իր էջում գրել է Լինկևիչիուսը:

Լիտվայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ Տիխանովսկայան Բելառուսում մոտ 7 ժամ ձերբակալված է եղել։

«Նա անվտանգ է, քանի որ նախկինում նրան բերման են ենթարկել Բելառուսում և շուրջ յոթ ժամ պահել կալանքի տակ», — ասել է նա LRT ազգային ռադիոյի եթերում:

Նախարարը դեռ չի հստակեցրել, թե ինչպես և որքան ժամանակով է Տիխանովսկայան ժամանել Վիլնյուս և ինչ պլաններ ունի:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է․ ընտրողների 82 տոկոսը նրա օգտին է քվեարկել։ Սվետլանա Տիխանովկայան երկրորդ տեղում է։

Կարդացեք նաև

Back to top button