ԿարևորՏնտեսական

2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն՝ Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար

2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն՝ Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար: Նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար։

Այս մասի տեղեկացնում են Կառավարությունից։

https://www.facebook.com/armgovernment/videos/305200837354426/

«ՋԷԿ-ում արտադրվելու է շոգեգազային ցիկլով էլեկտրաէներգիա։ Շինարարությունը սկսվել է 2019 թվականի ամռանը։ Նոր ՋԷԿ-ը լինելու է 254 ՄՎտ հզորությամբ աշխատող կայան, որն ամբողջ աշխարհում կունենա ամենաբարձր ՕԳԳ՝ մոտ 54 տոկոս։ Բարձր ՕԳԳ-ն Հայաստանին կտա միանգամից 2 առավելություն՝ կայանի շահագործման ժամանակ էկոլոգիայի վրա բացասական ազդեցությունը շատ ցածր է լինելու, ինչպես նաև հնարավոր կլինի ստանալ էժան հոսանք»,- նշել է «Ռենկո» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սիմոնե Ջիովաննինին։

Նա նաև հայտնել է, որ մինչ այս պահն արդեն ներդրվել է մոտ 130 մլն դոլար։ Գումարի շրջանակներում ներառված է նաև հիմնական սարքավորումների մի մասը, որն արդեն ձեռք է բերվել և սպասում են տեղ հասնելուն։

Ներկայումս շինարարությունում ընդգրկված է 500 աշխատակից, որոնց 95 տոկոսը տեղացիներ են։

Նախատեսվում է, որ կայանը կգործարկվի 2021 թվականին։

Կարդացեք նաև

Back to top button