ԿարևորՀասարակություն

Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Լիբանան

Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնությունը հասավ Լիբանան: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի  մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4709314472426951&id=100000453356168

Երեկ երեկոյան Հայաստանից Լիբանան է ուղևորվել առաջին օդանավը` շուրջ 9 տոննա բեռով։

Այնտեղ եղել են ցավազրկողներ, հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ներարկման համակարգեր, ներարկիչներ։

Օգնությունը կտրամադրվի ինչպես Լիբանանին, այնպես էլ Բեյրութի հայ համայնքին` ըստ կարիքների:

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս մեկնել է Լիբանան՝ տեղում ծանոթանալու հայերի խնդիրներին՝ կրկին աջակցություն ցույց տալու համար։

Կարդացեք նաև

Back to top button