ԿարևորՀասարակություն

«Զվարթնոց»-ում ուղեբեռներն ախտահանվելու են․ խնդրվում է նախապես չփաթեթավորել դրանք

Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը: 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից խնդրում են, որպեսզի օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

«Ցանկության դեպքում օդանավակայանում ևս հնարավոր է փաթեթավորել իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»,- հայտնում են օդանավակայնից:

Կարդացեք նաև

Back to top button