
Այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային շրջայց է կատարել։ Վարչական շրջանի ղեկավարը հետևել է Այգեստան 9/11, Գրիգոր Լուսավորիչ 3 հասցեներում գտնվող բակերի բարեկարգման ու վերանորգման աշխատանքներին:
Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել մի շարք բակային տարածքներ, տեղադրել նոր նստարաններ, զրուցարաններ, բակերը կահավորել մանկական ժամանակակից խաղերով և մարզասարքերով։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը լսել է նաև բնակիչների մտահոգություններն ու բարեկարգման ծրագրի պատասխանատուներին տվել մի շարք հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետներում պատշաճ իրականացնելու առնչությամբ:




