ԿարևորՀասարակություն

Արցախում երկրորդ օրն է կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 682 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/170850454555743

Կարդացեք նաև

Back to top button