
Բեյրութի նավահանգստի տնօրենը, որտեղ օգոստոսի 4-ին տեղի է ունեցել հզոր պայթյուն, ձերբակալվածների թվում է: Այս մասին հաղորդել է լիբանանյան LBC International հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ France Presse-ը, վկայակոչելով ռազմական դատախազությանը, հայտնել էր, որ երկրի իշխանությունները ձերբակալել են նավահանգստի աշխատակազմի 16 պաշտոնյայի:
Պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան: Վերջին տվյալների համաձայն 149 մարդ է զոհվել, մոտ 5 հազարը վիրավորվել, տասնյակ մարդիկ անհետ կորած են: Ըստ Լիբանանի ՆԳՆ-ի՝ պայթյունի պատճառը եռակցման աշխատանքների ընթացքում 6 տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից առգրավված և պահեստավորված ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն է:




