

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Իշխանական և ընդդիմադիր ուժերի քառօրյա փոխադարձ քննադատություններից հետո Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը 76 կողմ, 41 դեմ, ձայների հարաբերակցությամբ արժանացավ Ազգային Ժողովի հավանությունը:
Կայացած քննարկումները Տիգրան Սարգսյանի բնութագրեց որպես շահագրգիռ և խիստ օգտակար: Ըստ կառավարության ղեկավարի՝ մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք ապագա 4-5 տարիներին` ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու և ներկայացված ծրագրը ինչպիսի Հայաստան է կերտելու։
Այս առումով վարչապետը նկատեց, որ առանց ուժեղ ընդդիմության չի կարող լինել ուժեղ պետություն: Ըստ նրա՝ այս պարագայում ընդդիմությունը պետք է հանդես գա իբրև այլընտրանք և ներկայացնի ապագայի հանդեպ սեփական տեսլականը, այլ ոչ թե մեղադրանքներով ու հերյուրանքով տանի երկիրը դեպի անցյալ։
Վարչապետը նկատեց, որ մեր երկրի հիմնական խնդիրը իշխանափոխությունը չէ, ինչպես պնդում է ընդդիմությունը: Նոր Հայաստանի կերտմանը ուղղված ծրագրերը հնարավոր է իրագործել միայն համագործակցության միջոցով, նշեց կառավաարության ղեկավարը:
Տիգչան Սարգսյանը հավաստիացրեց, որ կառավարությունը հանդես է գալիս իշխանության և ընդդիմության միջև կամուրջների կառուցման օգտին, որոնք այն հենք է, որի վրա կառուցվելու է մեր ապագան։
Անդրադառնալով կառավարության ծրագրին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր հերթին նկատեց, որ ներկայացված փաստաթղթի դրույթները իրատեսական են և կարող են նպաստել մեր երկրի ներդաշնակ զարգացմանը:
Միևնույն ժամանակ օրենսդրի ղեկավարը նշեց, որ ծրագիրը անթերրի չէ։ Մեր երկրի առջև առկա մարտրահրավերների զգալի մասը կապված է միջազգային տնտեսության ներկա զարգացումների հետ, նշեց խորհրդարանի խոսնակը:
Մայրաքաղաքային, խորհրհրդարանական և նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը դիմեց հաշտության, համերաշխության և համատեղ աշխատանքի կոչով։