ԿարևորՀասարակություն

«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին

«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ըստ նրա՝ ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց -Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։

«Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները»,- գրել է Հակոբյանը։

Հակոբ Կարապետյանը հայտնել է նաև, որ անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219577777660772&id=1405208089

Կարդացեք նաև

Back to top button