
«Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության աշխատանքների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում:
Նախագծային աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը ներկայացրել է ներառված հատվածում առկա գույքերի գրաֆիկական հենքի վրա տեղաբաշխման ուրվագիծը:
Քննարկվել է նաև Սևանա լճի ափամերձ հատվածում տարածքի կոյուղաջրերի մաքրման համակարգի առավել արդյունավետ տարբերակի ընտրության հարցը:
Դիտարկվել է մի քանի առաջարկ` մաքրման կայանի կամ լոկալ մոդուլների տեղադրման հնարավորությունները: Վերջնական որոշում կայացնելու համար՝ հարցը ևս մեկ անգամ կքննարկվի Շրջակա միջավայրի նախարարության և Ջրային կոմիտեի հետ:
2020-ի ապրիլին հայտարարվել էր, որ Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների խթանման նպատակով մշակվում է գոտևորման նախագիծ: Այն ժամանակ քննարկվել էր մոտ 10 կմ ճեմուղու կառուցումը։




