ԿարևորՀասարակություն

Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է՝ հասնելով 6-ի

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը:

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ»,- ֆեյսբուքում գրել է նա։

https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157024370792434

Կարդացեք նաև

Back to top button