
Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Օգոստոսի 1-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, սնուցող էլեկտրական լարերի վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում վթարը վերացվել է։




