Հասարակություն

Կենսաթոշակն ու նպաստները փոստատարները շահառուների տուն կհասցնեն

Հայփոստից հայտնում են,  կենսաթոշակի և նպաստների տրամադրումը օգոստոսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում Հայփոստի փոստատարների միջոցով:

«Հորդորում են կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել: Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից»,- գրում են Հայփոստից:

Նաև խորհուրդ է տրվում հարցերի դեպքում զանգահարել (010) 514 514 հեռախոսահամարով։

Կարդացեք նաև

Back to top button